Երևանի Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ

10-04-2020 10:20:58   | Հայաստան  |  Հասարակություն
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական
պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
 
Հայտնաբերվել է «УЗРГ-М» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար