Ապրիլի 9-ին վարակազերծվել են 490 հանրային վայրեր. ԱԻՆ



10-04-2020 12:30:57   | Հայաստան  |  Հասարակություն
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները իրականացրել են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ ութ մարզում եւ Երեւանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
 


Ապրիլի 9-ին փրկարարները վարակազերծել են 490 հանրային տարբեր նշանակության վայրեր, որոնցից 129-ը՝ առեւ
տրի կենտրոններ, սուպերմարկետներ եւ խանութներ:
 
Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Բերդի, Մարտունու, Վեդու համայնքապետարանների, սոցիալական ապահովման Գավառի տարածքային բաժնի, Երեւանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Վաղարշապատի ծննդատան եւ պոլիկլինիկայի, 5 մարզային բժշկական կենտրոնների եւ 4 դեղատան, Մարտունու զինկոմիսարիատի, Գավառի եւ Նորատուս գյուղի 4 եկեղեցիների, Վեդու եւ Արտաշատի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի, Արարատի կապի սպասարկման 3 կետերի շենքերը:
 
Վարակազերծվել են Վանաձորի, Կապանի շուկաները, Գյումրու շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքը, Տաշիրի «Դուստր Մելանյա» ՍՊԸ պանրի գործարանի տարածքը, 1 բնակելի շենք, 44 բանկոմատներ, 27 բանկային եւ 6 վարկային կազմակերպություններ եւ 15 այլ հանրային նշանակության վայրեր:
 
Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ԱԻՆ բոլոր կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան եւ փրկարար ծառայողների համազգեստը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 332 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար