Գրանցվել է 12-րդ մահը, որը դեռ պաշտոնապես հայտարարված չէ. Արսեն Թորոսյան

10-04-2020 15:16:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, այս պահին կա ընդհանուր 12 մահվան դեպք:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում:
 
«Առավոտյան մեկ հոգի էլ մահացավ: Դեռ չենք հայտնել, արդեն 12 մահ ունենք, դա կերևա վաղվա թվերի մեջ: 81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդություններով»,-ասաց Թորոսյանը:
 
Նա շեշտեց՝ Հայաստանի խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով
գնալ առաջ: «Մենք այսօր մի քիչ ավելի վստահ ենք մեզ զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով: Սակայն մենք մինչև այդ սարքերը գնելն էլ մեզ բավականին լավ էինք զգում, որովհետև 80 հատ առանձին սարք ունեինք արդեն՝ նախքան Չինաստանից գնելը: Բայց մենք պետք է պատրաստված լինենք վատագույնին՝ թե մահճակալային ֆոնդով, թե հագեցվածությամբ, թե դեղերով»,-ասաց նախարարը:
 
Ապրիլի 10-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 72-ամյա քաղաքացի․ նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
 
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149:
 
 
Աննա Գրիգորյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1108 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար