1․000․000 դոլար դրամաշնորհ՝ գլոբալ տաքացման զսպման համար. Շրջակա միջավայրի նախարարություն

22-05-2020 17:48:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեռևս նախորդ տարի Շրջակա միջավայրի նախարարության և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2020 թվականի մայիսի 20-ին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը հաստատեց շուրջ 1.000.000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով Հայաստանին հատկացվող դրամաշնորհը։
 


Փարիզյան համաձայնագրի ներքո անդամ պետությունները «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» միջոցով ներկայացնում են ազգային կլիմայական օրակարգն ու պարտավորությունները, որոնք իրականացնելու են հանուն համընդհանուր նպատակ
ի`պահպանել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2 աստիճան մինչարդյունաբերական ժամանակաշրջանի մակարդակից (միևնույն ժամանակ նպատակ ունենալով զսպել մինչև 1․5 աստիճան) և արդյունքում խուսափել կլիմայի փոփոխության անդառնալի բացասական հետևանքներից։
 
Փարիզի համաձայնագրի շուրջ բանակցությունների կարևոր արդյունքներից էր թափանցիկության ուժեղացված շրջանակի ստեղծումը` երկրների կողմից առկա և ապագա պարտավորությունների կատարման ընթացքին հետամուտ լինելու համար։ Այդ իսկ նպատակով, «Փարիզի համաձայնագրի ներքո թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ծրագիրը ստեղծվել է Համաձայնագրի անդամ պետությունների խնդրանքով՝ աջակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի/ ԿՓՇԿ-ի/ Հավելված I-ում չընդգրկված երկրներին (այդ թվում՝ Հայաստանին)՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները և ազգային առաջնահերթությունների hամապատասխան բարձրացնելով հաշվետվողականության թափանցիկությունը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 422 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար