Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անդրադարձել է Զորակում արագիլների բների քանդվելու խնդրին

22-05-2020 18:56:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Օրերս «Ա1+»ը «Արագիլների բները քանդել են. բնակիչն ահազանգում է» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր Արարատի մարզի  Զորակ գյուղի բնակիչ Հարություն Ալավերդյանի ահազանգին։
 


Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ գյուղում արագիլների երկու բները քանդել են, թռչունները նոր բույն հյուսել չեն կարողանում։
 
Խնդրին անդրադարձել է նաեւ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
 
«2020 թվականի մայիսի 19-ին «a1plus.am» լրատվական կայքի հրապարակած «Արագիլների բները քանդել են. բնակիչն
ահազանգում է․ լուսանկարներ» վերնագրով հոդվածի վերաբերյալ.
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները Ձորակ համայնքում կատարել են ուսումնասիրություն, խոսել տեղի բնակիչների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցի հետ, պարզել, որ վերոնշյալ բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ։
 
Ականատեսների վկայությամբ՝ բները քանդվել են անձրևների հետևանքով, ինչի մասին վերջիններս տվել են գրավոր հայտարարություն։
 
Տեղում կատարվել են բացատրական աշխատանքներ՝ բների վնասման դեպքում պատասխաատվության ենթարկվելու մասին:
 
ՀԷՑ-ի աշխատակիցը զգուշացվել է տեխնիկական խնդիրներ առաջացնող բների հաշվառելու մասին՝ անհրաժեշտությա դեպքում խնդիրները ուշ աշնանը վերացնելու համար:
 
Դեպքի առթիվ ուսումնասիրությունները շարունակվում են, նախապատրաստվում են նյութեր»,- նշված է գրառման մեջ։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 456 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար