Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

23-05-2020 10:54:51   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» վարպետաց դասերի շարք» նախագծի երրորդ դասը կվարի մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։
 
Անյա Լեխները՝ որպես մենակատար, հանդես է գալիս
աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Նա ելույթ է ունենում նաև որպես կամերային երաժիշտ և մասնակցում տարբեր երաժշտական ոճեր ընդգրկող բազմաբնույթ նախագծերի։ Նա համագործակցել է Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Թինու Կիրվիթսի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների հետ։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։
 
Վարպետաց դասի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/36oMzRV:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 320 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար