ԲԳՎ է ստացել ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված 21 շահառու

23-05-2020 13:16:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, ԱՀ կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը: Առաջին 21 շահառուները վկայագրերը ստացել են այսօր՝ մայիսի 23-ին: Վկայագրերը նրանց է հանձնել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից:
 


Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկաներին երկարամյա արդյունավետ ծառայության համար, շնորհավորել ու հավաստիացրել, որ ՊԲ-ի ինչպես
գործող, այնպես էլ պահեստազոր անցած զինվորականների բնակարանային խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ երկրի ղեկավարության ու բանակի հրամանատարության մշտական ուշադրության կենտրոնում:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ առաջիկայում ծրագիրը կներառի շատ ավելի մեծ թվով նախկին զինծառայողների:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 288 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար