Թրամփը նահանգապետերին կարգադրել է անհապաղ բացել ԱՄՆ-ի բոլոր եկեղեցիներն ու մզկիթները

23-05-2020 15:28:48   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր նահանգների ղեկավարներին հորդորել է անհապաղ, հենց այսօր կամ վաղը բացել բոլոր եկեղեցիները, մզկիթներն ու մյուս աղոթավայրերը:
 


«Ես աղոթավայրերն ու եկեղեցիները հենց հիմա հռչակում եմ որպես կենսական անհրաժեշտություն ունեցող վայրեր, որոնք մատուցում են  համապատասխան ծառայություններ: Որոշ նահանգապետեր ավելի անհրաժեշտ են համարել ալկոհոլային խմիչքների խանութներն ու աբորտ
անելու մեջ մասնագիտացած կլինիկաները բացել, քան առաջնահերթությունը տալ եկեղեցիներին: Սա սխալ է: Ես կուղղեմ այդ սխալը, վաղը Միացյալ նահանգներում չի լինելու ոչ մի փակ եկեղեցի ու սրբավայր»,-ասել է Թրամփը՝ լրագրողների հետ ամենանգամյա ճեպազրույցի ժամանակ:
 
Նա նաեւ հույս է հայտնել, որ եկեղեցիների սպասավորները կանեն ամեն բան՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու եւ  կուտակումները բացառելու համար: Թրամփը հավելել է, որ այս օրերին Ամերիկային ավելի շատ է պետք մարդկանց աղոթքները:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 460 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար