Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

25-05-2020 10:44:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Սիրելի շրջանավարտներ, 
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ: 
 
Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի ու բնականոն
կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը: 
 
Սիրելի շրջանավարտվեր, 
 
Ձեզ համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք լիարժեք իրացնել ձեր տաղանդը: 
 
Կյանքի այս ծաղկուն շրջանում դուք պետք է օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք թույլ կտան ստանալ մասնագիտական գիտելիքներ, փորձ և նոր հմտություններ։ Հորդորս է, որ այդ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում կարողանաք առավել հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ բարձր որակավորմամբ մասնագետներ և ձեր կարողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու շենացմանը։ 
 
Սիրելի պատանիներ՝ դուք եք մեր պետության ապագան և մենք վստահ ենք, որ ի դեմս ձեզ՝ ունենալու ենք նոր պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում։ 
 
Կյանքի նոր փուլում մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ, անսպառ եռանդ և երջանկություն։ Սիրում եմ բոլորիդ։  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 233 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար