Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 452 նոր դեպք, ապաքինվել է ևս 81 մարդ

25-05-2020 11:11:44   | Հայաստան  |  Հասարակություն
Մայիսի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 452 նոր դեպք, ապաքինվել է ևս 81 մարդ:
 


Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և
ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:
 
Այսպիսով՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7113-ի, առողջացածներինը՝ 3145-ի, մահացածներինը՝ 87-ի։ 
 
Փաստացի բուժում է ստանում 3842 մարդ։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 827 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար