Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել

25-05-2020 12:48:35   | Հայաստան  |  Իրավունք
Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել: Նրանք ամեն մի փոքր իրավական միջադեպ և իշխանական ամեն մի սայթաքում վերածում են համաժողովրդական ողբի: Դրա համար նրանք ունեն բավարար քանակի ծախու լրագրողներ, քաղաքագետներ և կեղծ իրավապաշտպաններ:
 


Սյունիքում կոռուպցիոն կապեր ունեցող համայնքապետին առնչվող և դեռ չստուգված միջադեպը հապճեպորեն ներկայացվում է որպես մարդու իրավունքների կոլապս: Փաստաբանի տան վրա մի քանի լկտի հարևանների խիստ դատապարտելի հարձակումը մատուցվում է որպես իշխանությունների կողմից իրավապաշտպանի հալածանք: Երկրից կոռուպցիոն գործերի համար
փախած վիդեոբլոգերի զավեշտալի հոխորտանքները ներկայացվում են որպես քաղաքական հայտ: Իր մի քանի թիմերին դավաճանած չեկիստի անհեթեթ զուգերգը այդ նույն վլոգերի հետ մատուցում է որպես պետականության վախճանի կանխատեսում: Սեփական երեխաների կողմից ավերակներում լքված պապիկին պետության կողմից օպերատիվ աջակցությունը սարքում են իշխանության ապիկարության դրսևորում` մոռանալով, որ իրենց թալանի շնորհիվ են հազարավոր պապիկներ հայտնվել նման ավերակներում:
 
Այս ամբողջ անբարո լրատվաքաղաքական մանիպուլյացիան արվում է Հայաստանի համար ամենավտանգավոր ուժի՝ նախկինների մաֆիայի վերադարձի համար:
 
Հուսանք՝ ամառվա տաք օրերին կոչնչացվեն թե՛ կորոնավիրուսը և թե՛ դրանից առավել վտանգավոր՝ նախկինների հանցավոր խմբի վերջին մնացորդները:
 
Հայաստանի նախկին օմբուդսմեն
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 759 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար