Հերքում. ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել

25-05-2020 13:56:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել:
 


Ըստ լրատվականի՝ ԱԱԾ տնօրենի դիմում գրելու պատճառը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` Էդուարդ Մարտիրոսյանի առաջին
տեղակալ նշանակվելու փաստն է, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցի աշխատանքներին միջամտելը։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ԱԱԾ-ից հերքեցին լուրը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է իր աշխատանքը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար