Արայիկ Հարությունյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանին

25-05-2020 14:09:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանին: 
 


Պաշտպանության բանակի հրամանատարը նախագահին զեկուցել է առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից անցկացվող զորավարժությունների, դրանց բնույթի և տեղաշարժերի մասին՝ հավաստիացնելով, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումներն
ուշադիր հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին: 
Նախագահ Հարությունյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունները՝ զինված ուժերի հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ: 
Նախագահը մասնավորապես ընդգծել է, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 244 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար