Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

25-05-2020 16:29:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված համավարակի պայմաններում կառույցի աշխատանքի
և տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների վերաբերյալ։
 
Արարատ Միրզոյանը հիշատակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը համավարակի պայմաններում համաշխարհային զինադադարի կարևորության մասին և նշել, որ ի հեճուկս միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար