Լիբիայում բախվում են թուրքական և ռուսական շահերը նախանշելով հայկական քաղաքական ուրվագծեր․ Շահան Գատահարյան

25-05-2020 16:35:13   | Լիբիա  |  Մեկնաբանություն
Լիբիայի պատերազմում հայկական առումով նախագործոնային ինչ ուղղություններ են նկատվում Նոյյան տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 


Հայկական դիտանկյուններից գործընթացները մեկնաբանելիս Լիբիայի պատերազմական գործողությունների մեջ  մի քանի երևոյթ ուշադրությունից  չպետք է  բաց թողնել ։
 
Նախ այն,որ Մոսկվան և Անկարան այստեղ ներգրավվել են ուղղակի հակառակ խրամատներում։ Այս փաստը խոսում է երկու երկրների մերձեցման եւ  երկկողմ ռազմավարության չգործարկման մասին։
Սա արդեն ընդգծում է Սիրիայում կարճաժամկետ համակարգման ավարտի մասին։
 
Չնայած,որ հենց Սիրիայում մի քանի ջրբաժանի առաջ էին կանգնել ռազմավարական երբեմնի գործընկերները։
Այս ընդհանուր համատեքստում էլ պիտի ընկալել Լիբիայի ժամանակավոր կառավարությանը կրկնակի ճանաչումը Հայոց ցեղասպանության։
 
Թրիփոլիում հայկական Գործոնի բացակայությամբ հայերի  ցեղասպանության ճանաչման որոշումներ են կայացվում հերթական անգամ, համոզելով, որ մեր առաջադրանքները որեւե պահի կարող են ստանալ աշխարհաքաղաքական հնչեղություն։
 
Այս առումով էլ որոշակի նախանիշեր կարող են նկատվել ադրբեջանական տեղեկատվական և հասարակական խանդավառության երևույթներում՝ Լիբիայում Անկարայի Մոսկվային հասցրած հարվածների առիթով։ 
 
Բաքվի աստիճանական ներգրավվածության դեպքում կարող են հնչել Արցախի ուղղությամբ բարենպաստ կոչեր,բանաձևեր, ցեղասպանության ճանաչման գործընթացի քաղաքական տրամաբանությամբ։
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2367 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար