Մշտադիտարկումներ նախադպրոցական ուսումնական հաստատությսուններում

25-05-2020 17:00:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Մայիսի 25-ից ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ, վերահսկողություն (մշտադիտարկում) է իրականացնում
նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
 
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են Կենտրոն, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 12 ՀՈԱԿ-ներ: Աջափնյակ վարչական շրջանի թիվ 37 մանկապարտեզում մշտադիտարկում չի իրականացվել, քանի որ այն չի գործել:
 
 Մայիսի 25-ի ժամը 12․00-ին ստացված տեղեկատվության համաձայն, Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված վերահսկողության (մշտադիտարկման) արդյունքում՝ ՀՀ պարետի 03.05.2020թ. «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար