Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

25-05-2020 17:24:19   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպումների շարքը, այսօր ընդունել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին:
 


Հանդիպմանը մասնավորապես խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղիների ու լուծումների մասին: Պատգամավորները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքների
ու քայլերի մասին:
 
Անդրադարձ է եղել նաև խորհրդարանի գործունեությանը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես իր դիտարկումներն է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկումների ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը և կնպաստեն համապատասխան օրենքների միջոցով մեր պետությանը, ազգային մշակույթին հարիր լուծումներ գտնելուն:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար