Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

աջակցություն կտրամադրվի «զրոյից» բիզնես սկսողներին

27-05-2020 18:22:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին` հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`«զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
 
Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ
ոլորտում գործունեությունը), որոնք` համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվող հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում, չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ) հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը, մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են ՆԱԿ-ի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե  դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը: 
 
Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75 տոկոսը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25 տոկոսը՝ որպես դրամաշնորհ։ Միջոցառումն իրականացվում է ՆԱԿ հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: 
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. ««Զրոյից» բիզնես ստեղծելու միջանցք ապահովելը քաղաքացիների համար «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկն է:
Հակաճգնաժամային համատեքստում այս որոշման ընդունումը շատ կարևոր է»:
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել մարզերում բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին՝  սննդամթերք ու սանիտարահիգիենիկ պարագաներ հատկացնելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 50 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ: Կապահովվի աջակցության տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 343 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար