14-ամյա աղջնակը ցած է նետվել կամրջից. ԱԻՆ

28-05-2020 11:54:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից։
 


Դեպքի վայր են մեկ
նել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարիաննա Մ․-ն (ծնված 2006 թ․) կամրջից նետվել է։
 
Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1240 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար