Զոհերի եւ դահիճների կայուն փոխատեղում. Վարչապետի երկու նախաձեռնությունը

28-05-2020 12:28:02   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի կառավարող մեծամասնությունը ներկայացրել է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման նախաձեռնություն, որը պետք է ուսումնասիրի 1991 թվականից մինչեւ 2018 թվականի մայիս Հայաստանում տեղի ունեցած անօրինականությունները, մարդու իրավունքի ոտնահարումները, ունեզրկումները, եւ այլն:
 


Հանձնաժողովը իր աշխատանքի արդյունքում պետք է կազմի եզրակացություն: Թերեւս եզրակացություն, որն իր համար շատ վաղուց կազմել է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Հայաստանում կա՞ քաղաքացի, որ չունի նախկինում կառավարած համակարգի վերաբերյալ իր եզրակացությունը: Հազիվ թե: Ըստ այդ
մ, ո՞րն է փաստահավաք խմբի եւ դրա եզրակացության իմաստը, ո՞ր հարցն է լուծվելու դրանով:
 
Հնարավոր է, որ օրինագծի վերաբերյալ քննարկումներում կառավարությունը տա այդ հարցի պատասխանը: Հնարավոր է նաեւ, որ շատերը իբրեւ պատասխան դիտարկում են ժողովրդից խլվածը ժողովրդին վերադարձնելու հարցը: Ամբողջ հարցն այն է, որ պետք կլինի հստակեցնել, իսկ ինչ է ժողովուրդը 1991 թվականից մինչեւ 2018 թվական:
 
Բանն այն է, որ այդ մոտ երեք տասնամյակի ընթացքում զգալիորեն խառնվել են խլողներն ու խլվողները: Այսինքն, մարդիկ, որոնք խլող են եղել, ինչ որ փուլում դարձել են խլվող, կամ հակառակը՝ ովքեր խլվող են եղել, հետո ինչ որ պահի դարձել են խլող: Իհարկե, եղել են թե բոլոր փուլերում խլողներ, թե բոլոր փուլերում խլվողներ, բայց միեւնույն է, դրանից հարաբերական սեգմենտի հարցը չի վերանում:
 
Ըստ այդմ, մեծ հավանականությամբ հանրությունը գործ է ունենալու մի մեծ թամաշայի հետ, որը շատերին կզվարճացնի, շատերի համար կարող է դառնալ օրվա հաց, շատերի համար՝ մի բան էլ ավելի, բայց շատերին նաեւ կնյարդայնացնի, կհոգնեցնի:
 
Անշուշտ, ոչ ոք չի կարող դեմ լինել մարդկանց խախտված իրավունքի վերականգնմանը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ չի կարելի ոտքով ու գլխով մտնել ճահիճը, որովհետեւ ճահճից ոչինչ չի վերադարձվում, ճահճից ոչ ոք չի վերադառնում: 2018-ի մայիսին ներկա է վերադարձել Հայաստանը, այժմ պետք է կենտրոնանալ Հայաստանն ապագա տեղափոխելու խնդրի վրա:
 
Ապրիլի 24-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում համահայկական քննարկման է ներկայացնելու ազգային գաղափարախոսության շուրջ համազգային ներուժի համախմբման հայեցակարգը, որը պետք է լինի ինքնիշխան
եւ ուժեղ պետություն կառուցելու հիմքը, ապագայի համար բացառելով հայերի հանդեպ ոտնձգությունների եւ նոր ցեղասպանության ռիսկը:
 
Ինչպե՞ս են համատեղվելու վարչապետ Փաշինյանի երկու նախաձեռնությունները՝ ազգային գաղափարախոսությամբ համազգային ներուժ եւ նախորդ մոտ 3 տասնամյակի անիրավությունների ճահճի փաստահավաք ուսումնասիրություն, այն պայմաններում, երբ այդ երեք տասնամյակում մշտական զոհերի եւ մշտական դահիճների կողքին եղել է նաեւ զոհերի ու դահիճների կայուն փոխատեղման գործընթաց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 700 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար