Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ

28-05-2020 13:45:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք:
 


Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական,
ֆինանսական և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
 
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:
 
Զրուցակիցները քննարկել են ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը և երկուստեք կարևորել այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար