Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա

28-05-2020 16:00:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 29-ին «Red Wings» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը (ժամանում՝ 21:10):
 


Ս. թ. մայիսի 30-ին «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝
ժամը 03:35):
 
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների՝ նախապես նշած հասցեներ, ուստի հորդորում են ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգնալ օդանավակայան։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 324 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար