Շղթայական ավտովթար օդանավակայանի մոտակայքում

29-05-2020 10:34:35   | Հայաստան  |  Հասարակություն
Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ
բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։
 
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 259 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար