«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

29-05-2020 16:27:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 28-ին՝ ժամը 01։15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել:
 


Մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ
պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որը մայիսի 28-ին՝ ժամը 06։00-ին, Թալին քաղաքից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 542 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար