ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հիմք չկա. ԱԻՆ

29-05-2020 16:20:36   | Հայաստան  |  Հասարակություն
 արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
 


«Այսօր համացանցում, լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի զգացվածության վերաբերյալ:
 
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ
որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։
 
Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 514 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար