Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ

01-06-2020 10:30:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ։ Աննա Հակոբյանը շնորհավորել է տիկին Օհանյանին կարևոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ 
 


Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի ներկա իրավիճակը, դժվարություններն ու դրանք հաղթահարելու ուղիները։
 
Հաշվի առնելով, որ տիկին
Օհանյանը Լիբանանում գործող հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների և պատանիների «Զվարթնոց» կենտրոնի տնօրենն է՝ Աննա Հակոբյանը հետաքրքվել է կենտրոնի գործունեությամբ  և աշակերտների բարեկեցությամբ։
 
Քննարկվել է մոտ ապագայում մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորության հարցը։
 
Նախարար Օհանյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին ցուցաբերած հետաքրքրության համար և խնդրել ջերմագին ողջույններ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար