Նոր նշանակումներ Մայր Աթոռում

01-06-2020 13:57:51   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
 


Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի
Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:
 
Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Ս. Հռիփսիմե վանքում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 239 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար