Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

01-06-2020 14:05:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ- Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
 


«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28
տարի, Կարմիր կամուրջ-Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել:
 
Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների ադյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 231 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար