ՀՀ Գլխավոր դատախազությունում նախադեպը չունեցող ծավալների կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են քննվում. Արթուր Դավթյան

01-06-2020 15:18:16   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ Գլխավոր դատախազությունում նախադեպը չունեցող ծավալների կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են քննվում։ 
 


Այս մասին հունիսի 1-ին Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 
 
Ըստ նրա՝ ոչ միայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ծավալներն են աննախադեպ, այլև այն մեխանիզմները, որոնց միջոցով կատարվել են դրանք։ 
 
Ա. Դավթյանի խոսքերով՝ բարդեցված մեխանիզմներով հանցագործություններն իրենց առջև որոշակի խնդիրներ են առաջացնում, սակայն դատախազությունը դրանց համարժեք քայլեր է ձեռնարկում։ 
 
Անդրադառնալով սեփականության նկատմամբ անվտանգության բարձրացմանը՝ դատախազը նշեց.
 
«Իհարկե, մեր կողմից մշտապես եառմսյակային, կիսամյակային կտրվածքով, ինչպես նաև հընթացս մենք միշտ հանցավորության շարժընթացի վերաբերյալ վերլուծություն ենք իրականացնում։ Վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն հատկապես
սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ ունենք։ Բայց մենք շեշտադրել են հատկապես նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը»։ 
 
Նրա փոխանցմամբ՝ արդեն 2-3 տարի է, ինչ քրեական հետապնդման բոլոր մարմինների, այդ թվում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ միջոցներ են ձեռնարկում անվտանգության համապատասխան մեխանիզմներ զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես, հանրապետության բոլոր բնակավայրերում կոդավորված դռներ, տեսանկարահանող սարքեր տեղադրելու միջոցով փորձում են բարձրացնել սեփականության անվտանգությունը։ 
 
Պատգամավորի մյուս հարցին՝ կապված հանցագործների կողմից սահմանը հատելը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ Ա. Դավթյանը նկատեց. 
 
«Յուրաքանչյուր կոնկրետ նման դեպք մեր կողմից ուսումնասիրության առարկա է դառնում. իհարկե, շատ լավ հասկանում ենք դրա զգայուն աստիճանը, շատ լավ հասկանում ենք կոնկրետ իրավիճակում կոնկրետ թիրախավորված մեղավոր անձանց հայտնաբերումը, նրա ուղղությամբ պատասխանատվության միջոցների ձեռնարկումը։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ պարզվել է, որ անձի սահմանից ելքն արգելելն հակաօրինական կլիներ, հետևաբար այստեղ որևէ մեկի մեղավորության խնդիր չէր կարող լինել, իհարկե այստեղ ավելի խորը պատճառների մեջ ենք նաև խորանում։ Նաև
ունեցել ենք դեպքեր, երբ պարզել ենք, որ հանցավոր անփութության պատճառով է անձը կարողացել սահմանը հատել, այդ փաստով հենց դատախազության հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ և ներկայումս Հատուկ քննչական ծառայության վարույթում իրականացվում է նախաքննություն։ Բնականաբար, սա մեր համար շատ կարևոր թեմա է և այս ուղղությամբ մեր աշխատանքներն ամենօրյա են»։ 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2685 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար