Մենք չունենք Փաշինյաններ ու Զելենսկիներ․ Նրանք տաղանդավոր ու հայրենասեր են. Լուկաշենկո

01-06-2020 18:20:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Բելառուսում մայդան չի լինի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպմանը, տեղղեկացնում է Բելտա լրատվական գործակալությունը։
 


Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսում տեղի ունեցող ցույցերը չհամեմատել Հայաստանում
և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ «Մեզ պետք չէ համեմատել, ինչպես հարևան երկրի թերթը վերջերս գրել էր, որ մեզ մոտ նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ են հայտնվել և մեզ մոտ գրեթե նույն վիճակն է ինչ Հայաստանում էր կամ Ուկրաինայում։ Պետք է ասել, որ իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ։ Միայն թե մենք չունենք Փաշինյաններ ու Զելենսկիներ։ Ինչ էլ տեղի ունեցած լինեն այդ երկրներում, ամեն դեպքում թե Զելենսկին, թե Փաշինյանը տաղանդավոր մարդիկ են։ Նրանց արդեն մոտիկից ծանոթ եմ։ Նրանք տաղանդավոր մարդիկ են և իրենց երկրի հայրենասերներ են։ Նրանք նվիրված են իրենց երկրին», – ասել է Լուկաշենկոն։
 
 
«Իսկ մերոնցից ոմանք ուզում են կոպեկներով վաճառել նախագահ Լուկաշենկոյի և իշխանության ստեղծածը։ Ժողովրդի ստեղծածը։ Այդ պատճառով չենք կարող դա թույլ տալ։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, «մայդանականներին» եմ ասում, մենք երբեք թույլ չենք տա իրավիճակի ապակայունացում մեր երկրում», – ասել է Լուկաշենկոն։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար