Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ

01-06-2020 18:48:05   | Հայաստան  |  Հասարակություն
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված 9-րդ դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ:
 


Նշենք, որ ընդհանուր առմամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող 2019-2020թ.թ. հանրակրթական ծրագրերը կազմակերպվել են «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում, որոնց մասնակցել
և ավարտել են 11 աշակերտներ։
 
Համավարակի պատճառով «Աբովյան» ՔԿ հիմնարկում այս տարի Հունիսի մեկի տոնակատարության միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ազատությունից զրկված երեխաների համար ձեռք են բերվել գրքեր, զարգացման խաղեր, զբաղվածության պարագաներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ, որոնք հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կփոխանցվեն երեխաներին։
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար