ԱՀ ոստիկանությանը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել

02-06-2020 14:25:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ  Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից Շահումյանի շրջանում տեղադրվել են 4 հատուկ անցակետեր և իրականացվում է ծառայություն:
 


Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք,
Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից սահմանվել է վերակարգեր:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 212 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար