Զանգեզուրի ՊՄ կոմբինատը ֆինանսական աջակցություն է հատկացրել աշխատակիցներին

25-06-2020 12:27:14   |   |  Հասարակություն
Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատը (ԶՊՄԿ) իր հերթական սոցիալական ծրագիրն է իրականացրել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ Կոմբինատի 5000 աշխատակցի հատկացվել է 250.000-ական դրամ եւ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի որոշմամբ ընկերության խոցելի խումբ համարվող տարիքով աշխատակիցներին տրվել է արձակուրդ` աշխատավարձի պահպանմամբ:
 


Ինչպես տեղեկացրեցին կոմբինատի աշխատակիցները, հարկային պահումներից հետո յուրաքանչյուր աշխատող արդյունքում ստացել է 190
000 դրամ։ 
 
Տեղեկացվեց նաեւ, որ ձեռնարկության արտադրամասերը օրական երկու անգամ ախտահանվում են,  աշխատակիցները ջերմաչափվում են ամեն հերթափոխից առաջ, եւ չնչին ջերմության առկայության դեպքում տվյալ աշխատակիցը ուղարկվում է տուն:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 8789 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար