Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող անձի ինքնությունը պարզվել է. «Փաստինֆո»

01-07-2020 18:25:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վերքաննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալից արտահայտություններ հնչեցնող անձի ինքնությունը ճշտվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից՝ նշելով, որ նյութերի հետագա ընթացքը լուծելու համար հրապարակումներն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։
 


Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մասնակի բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։
 
Դատական ակտի հրապարակումից հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ սկսվել են ճնշումներ։ Մասնավորապես սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի
կողմից արշավ է սկսվել նրա նկատմամբ՝ հնչեցնելով վիրավորական եւ սպառնալից արտահայտություններ։
Նրա նկատմամբ հակաքարոզչությանը միացել էր նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
Դատավորը ԲԴԽ նախագահին դիմում էր հասցեագրել՝ նշելով, որ իր և իր ընտանիքի անդամների հասցեին սկսել են տարածել վիրավորանք և սպառնալիքներ պարունակող գրառումներ։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը հրավիրվել էր ԲԴԽ՝ հանդիպման, որից հետո ԲԴԽ-ն հայտարարեց, որ դիմել է ոստիկանություն՝ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու։ Այժմ ոստիկանությունն ապահովում է նրա անվտանգությունը։
 
Հատկանշական է, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը այն գիտնական իրավաբաններից է, որը մեծ հարգանք ու վարկանիշ ունի փաստաբանների շրջանում, մասնագիտական համայնքում, իսկ նրա նախագահությամբ դատական նիստերը կարելի է համարել օրինակելի։
 
Նշենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի վարկանիշը հուլիսի 1-ի դրությամբ 66 միավոր է։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 356 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար