Արայիկ Հարությունյանը մասնագիտական օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

01-07-2020 18:33:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ընդունել է ԱՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ: 
 


Երկրի ղեկավարը մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է համակարգի բոլոր աշխատակիցներին և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական բարձր պարգևներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների: Իր ելույթում նախագահը նշել
է, որ պետականաշինության գործընթացում որդեգրվել է մի ուղեգիծ, որտեղ առաջնային են իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը: «Վստահ եմ՝ կոմիտեի ծառայողները քաջ գիտակցում են իրենց գործունեության կարևորությունը, ինչպես նաև այն բարձր պատասխանատվությունը, որ դրված է իրենց ուսերին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
 
Հանրապետության նախագահը հավաստիացրել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները գտնվում են իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը դրանց լուծման, ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 366 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար