Դիմակ չկրելու համար տուգանվել է 2166 քաղաքացի. Փաշինյան

01-07-2020 19:13:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի 30-ին 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար։
 


Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ընդ որում 2166 քաղաքացի տուգանվել է դիմակ չկրելու համար։ Մենք
նկատում ենք, որ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել և 431 վարչական արձանագրության դեպք ունենք տրանսպորտի հետ կապված։ Այսօրվա մեր վիճակն ակնհայտ է դարձնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը մեզնից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն»,-նշեց վարչապետը։
 
Աղբյուր` Փաստինֆո
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար