Հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը

02-07-2020 15:50:32   | Հայաստան  |  Հասարակություն
 


  Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի (կմ4+000-կմ8+500) 4.5 կմ հատվածի վրա՝ Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ‚ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ 
 
Կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում
իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 403 միլիոն 600 հազար դրամ։
 
 Հիմնանորոգումը կատարվում է պետական բյուջեի հատկացումներով։ Այս ճանապարհի մոտ գտնվում են մի քանի բնակավայրեր‚ և նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նոր ազդակ կհաղորդի այդ գյուղերի զարգացմանը։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար