Բաց տարածքում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 20000, իսկ փակ տարածքում 50000 դրամ. hraparak.am

07-07-2020 10:56:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Ազգային ժողովի իշխող խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որի համաձայն.
 


բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000  դրամ,
փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000  դրամ:
Նույն արարքը կրկին կատարելու
դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
Առաջարկում են նաեւ կրճատել տուգանքի բողոքարկման ժամկետը՝  երկու անգամ`30-ի փոխարեն դարձնեելով 15 օր:
 
Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչկական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին այս  նախագծի հիմնական զեկուցող է նշանակված իմքայլական Մարիա Կարապետյանը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 694 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար