Վարչապետի նոր որոշմամբ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են

07-07-2020 15:00:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի n 668-լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել.
 


«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
 
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 668-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
 
 
1) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«10. Գրասենյակի նպատակներն են՝
 
1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.
 
2) Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.
 
3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված՝ հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը:».
 
2) 11-րդ կետում՝
 
ա. 1-ին եւ 2-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«1) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը եւ գործիքակազմի մշակումը, համահայկական ցանցի ստեղծումը, գիտական, մասնագիտական հմտությունների եւ փորձի գնահատման ու դասակարգման նպատակով քարտեզագրումը, ինչպես նաեւ սփյուռքի կառույցների հետ համահայկական օրակարգի ձեւավորումը.
 
2) Հայաստան-սփյուռք գործակցության, այդ
թվում՝ հայրենադարձության ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաեւ առաջարկությունների մշակումը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.»,
 
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«4) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգի մշակումը եւ զարգացումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումն ու զարգացումը:»,
 
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ եւ 6-րդ ենթակետերը,
 
3) 12-րդ կետում՝
 
ա. 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«1) մշակում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարություններ, իսկ առանձին բնագավառներում՝ Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին.»,
 
բ. 2-րդ ենթակետը «նախագծերը» բառից հետո լրացնել «եւ ռազմավարական նախաձեռնությունները» բառերով,
 
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«3) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը եւ առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին տարբեր ոլորտներում համահայկական ցանցերի եւ կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ.»,
 
դ. 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«բ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման եւ համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացման ուղղությամբ.»,
 
ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետի «գ» եւ «դ» պարբերությունները,
 
զ. 7-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«7) սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման նպատակով՝ ըստ տարածաշրջանների չափագրում եւ քարտեզագրում է սփյուռքի ներուժը բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ աջակցում է սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.»,
 
է. 8-րդ ենթակետում «համախմբում է գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական ներուժի» բառերը փոխարինել «համախմբում է սփյուռքի ներուժի» բառերով:
 
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) կառուցվածքում՝
 
1) դադարեցնել Եվրոպայի հայ համայնքների վարչության,
Ամերիկայի հայ համայնքների վարչության, ԱՊՀ հայ համայնքների վարչության, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության, հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության, համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության գործունեությունը.
 
2) ստեղծել օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն.
 
3) սփյուռքի ներուժի հաշվառման եւ տեղեկատվական վերլուծությունների վարչությունը եւ սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման եւ իրականացման վարչությունը միաձուլել՝ ստեղծելով սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչություն.
 
4) համահայկական ծրագրերի վարչությունն անվանափոխել ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության:
 
3. Այդ կապակցությամբ հավելվածի 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
 
1) սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչությունը.
 
2) ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչությունը.
 
3) օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչությունը»,-ասված է որոշման մեջ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար