Վարչապետն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

07-07-2020 15:08:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Նա շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել արտադրանքի գործընթացին, աշխատանքային պայմաններին եւ արտադրության ծավալներին: Ինքնաձիգները հավաքվելուց հետո փաթեթավորվում են հատուկ փայտյա տուփերում, ինչպես կարգն է: Ամեն «Կալաշնիկով»-ին տրվում է իր ծածկագրով համապատասխան փաստաթուղթ:
 


ՀՀ վարչապետի հետ միասին գործարանում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
 
 
Հիշեցնենք, AK-103 «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը
հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի եւ ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա:
 
Ս.թ. հունիսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան ասել էր, որ Հայաստանում տարեկան կարող է արտադրվել մինչեւ 50.000 միավոր «Կալաշնիկով» ինքնաձիգ:
 
Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար