«Իմ քայլը» շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքի բարձրացման նախագիծը

07-07-2020 18:41:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակ չդնելու համար տուգանքը բարձրացնելու նախագիծը:
 


Այս մասին hetq.am- ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Պատգամավորի խոսքով` խմբակցությունը նպատակահարմար չի համարել նախագիծը
ներառել վաղը գումարվող արտահերթ նիստի օրակարգում:
 
Հիշեցնենք, որ ըստ նախագծի` առաջարկվում էր բացօթյա տարածքում դիմակ չդնելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 20 հազար դրամ, իսկ հանրային փակ վայրերում, ինչպես նաև աշխատավայրում դիմակ չդնելու տուգանքը` 50 հազար դրամ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 484 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար