Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար

08-07-2020 10:21:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնեց Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
 


«Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ
տեղում է: Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող է ունենալ նաև մեր պետությունների կրթական, գիտական ու մշակութային սերտ համագործակցությունը, որի համար ևս պատմությունն ու ներկայիս բարեկամությունը լուրջ հենարան են տալիս: Եվ իհարկե, չմոռանանք Իրանի հայ համայնքի մասին, որը հայկական սփյուռքի ամենահարուստ կենտրոններից մեկն է և լավագույնս ներկայացված է Իրանի խորհրդարանում»,-նիստի ավարտին նշեց Մխիթար Հայրապետյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 258 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար