Հայ-Ռուսական համալսարանը հրավիրում է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն դպրոց

08-07-2020 10:45:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտը հուլիսի 11-18-ն անցկացնելու է «Սահմանադրական իրավունք»-ի օնլայն ամառային դպրոց: 
 


ՀՌՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցի բանախոսներն են լինելու Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը, Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ
Հովհաննիսյանը, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Արամ Վարդևանյանը, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի դոցենտ Դմիտրի Շուստրովը, ինչպես նաև Պյատիգորսկի պետական համալսարանի, Ուրալի պետական իրավաբանական համալսարանի և Սիբիրի դաշնային համալսարանի ներկայացուցիչները։ 
 
Նշվում է, որ Հայ-Ռուսական համալսարանն իր միջազգային գործընկերների հետ նախաձեռնելու է համալսարանում Սահմանադրական իրավունքի կենտրոնի հիմնադրումը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար