Քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողները կարող են դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

08-07-2020 14:44:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հուլիսի 8-ին, նոր որոշում է ստորագրել, որով բացառություններ է սահմանել դիմակի կրման հետ կապված։
 


Այսպիսով, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես
նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:
 
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար