ԿԸՀ-ն սկսել է Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը. Մարուքյանը պահանջում է իրենց վերադարձնել 18-րդ մանդատը. ՀԺ

08-07-2020 15:42:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը: Մարուքյանը դիմել է ԿԸՀ. պահանջում է վերադարձնել խմբակցության 18-րդ մանդատը: 
 


2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն 18 մանդատ էր ստացել, սակայն ավելի ուշ պատգամավոր Արման Բաբաջանյանը
դուրս էր եկել խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր:
 
Եվ ահա, ԼՀԿ-ն պահանջում է կուսակցության ցուցակի հաջորդ համարին մանդատ տալ: 
 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի սկզբում ներկայացրեց դիմումի բովանդակությունը: ԼՀԿ-ից նիստին մասնակցում է Դավիթ Խաժակյանը: 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 358 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար