Գետահովիտ համայնքի ճանապարհի վերականգնումը կնպաստի համայնքի զարգացմանը

08-07-2020 15:54:14   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Տավուշի մարզի Գետահովիտ համայնքով անցնող Մ4-Գետահովիտ մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Գետահովիտ և ուսումնասիրել կատարված աշխատանքները։
 
Ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչ Կնուտ Մյուլլերը նկատել է‚ որ շինաշխատանքները կատարվել են բարձր որակով։ 
 
Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր
Ղազարյանը նշել է‚ որ ճանապարհը կառուցվել է 1980-ական թվականներին‚ որից հետո չէր վերանորոգվել։ Ըստ համայնքապետի՝ ճանապարհի վերականգնումը ոչ միայն կնպաստի համայնքի զարգացմանը‚ բարեկարգմանը‚ այլև զբոսաշրջության խթանմանը։ Հարակից տարածքներում են գտնվում զբոսաշրջային հայտնի վայրեր‚ որտեղ հասնելն առավել կհեշտանա‚ և կավելանան զբոսաշրջային հոսքերը։ 
 
Ճանապարհը մեկ տարի շարունակ կգտնվի թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում‚ և այդ ընթացքում ի հայտ եկած թերությունները կվերացվեն կապալառու կազմակերպության կողմից։ Երաշխիքային ժամկետի ավարտից հետո ճանապարհը սպասարկման կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին։ 
Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայնքի ներկայացուցիչների հետ զրույցներում նշել է‚ որ վերականգնված ճանապարհներին վարորդները պետք է խստագույնս հետևեն երթևեկության կանոններին‚ տեղադրված ճանապարհային նշաններին‚ բարեկարգ ճանապարհով երթևեկելիս չգերազանցեն արագությունը‚ որպեսզի խուսափեն վթարներից։ 
 
Նշենք‚ որ Մ4-Գետահովիտ ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար