Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

08-07-2020 17:27:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
 


Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նատալյա Վուտովային՝ Հայաստանում գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:
 
Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերը և ձևավորված
արդյունավետ փոխգործակցությունը՝ նախագահ Սարգսյանը հատկապես ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի կարևորությունը և դրանց շրջանակներում Հայաստանի տարբեր ոլորտներին ցուցաբերված աջակցությունը:
 
Նատալյա Վուտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 339 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար