Դեղատներն օրենքով կպարտավորվեն լուծել խաչմերուկների մոտ իրենց պատկանող կանաչ խաչերի խնդիրը

08-07-2020 17:37:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:
 


Նիկոլայ Բաղդասարյանը հարցի ներկայացման ընթացքում նշեց, որ դեղատների վրա առկա կանաչ խաչերը երբեմն նույնացվում են լուսացույցի կանաչ գույների հետ, իսկ տրանսպորտային միջոցները նկատելով այդ կանաչ գույնը, մուտք են գործում խաչմերուկ, կարծելով, որ այն լուսացույցի գույնն է:
 
Պատգամավորը հայտնեց, որ կառավարության որոշմամբ սահմանված է, թե
ինչպիսին պետք է լինեն այդ խաչերը, որպեսզի նման շփոթ չառաջացնեն, իսկ ներկայացված օրինագծով առաջարկում են սահմանել վերահսկողություն իրականացնող մարմին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը կհետևեի դեղատների կողմից կառավարության որոշման կատարմանը
 
Եթե դեղատունը կահավորումը առաջին անգամ չի համապատասխանեցնում կառվարության որոշման սահմանված չափանիշներին, կատարվում է նախազգուշացում, եթե 30 օրվա ընթացքում համապատասխանեցում չի կատարվում, տեսչությունը տուգանում է, տալիս ևս 30 օր, եթե ևս 30 օրվա ընթացքում ուղղումները չեն կատարվում, տեսչություն հնարավորություն է ունենում դիմել համապատասխան լիցենզավորման մարմին, որպեսզի կասեցվի դեղատան գործունեությունը, եթե դրանից հետո էլ չի կատարվում, դադարեցվում է դեղատան լիցենզավորումը:
 
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:
 
Նորայր Շողիկյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 370 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար