«Մի՛ ապականիր այն ջրհորը, որից ջուր ես խմել». Կարեն Սիմոնյան

09-07-2020 14:45:44   | Հայաստան  |  Հասարակություն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 


«Մի՛ ապականիր այն ջրհորը, որից ջուր ես խմել։ Այսօր այս ճշմարտությունից շեղվածներից մեկը փորձում է
արդարացնել իրեն՝ անպատվելով այն մարդկանց, ում աշխատանքի շնորհիվ հայտնվել է խորհրդարանում։
 
Թող սա զգուշացում լինի բոլոր նրանց, ովքեր փորձում են սույն անձի հետ այսօր ճանապարհ անցնել, քանզի մի օր դուք էլ եք դառնալու «խմբակ» սույն պարոնի համար, քանի որ անսկզբունքային մարդը միշտ ճար կգտնի՝ ցույց տալու իր անսկզբունքայնությունը։
 
Համոզված ենք, որ ապագայում շատ ապականություններ կգործես, բայց ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ կարճ ժամանակ անց ազատվեցինք ներկայությունիցդ»։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար