Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը

10-07-2020 14:19:22   | Հայաստան  |  Հասարակություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։
 


ՀՀ Շիրակի մարզի Լանջանիկ գյուղի բնակիչ Մ.Պ-ն նույն գյուղի հարակից դաշտից որսացել և համացանցի միջոցով փորձել էր կազմակերպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված
«Խայտաքիս» տեսակի կենդանու վաճառքը, որը կանխվել է։
 
Օպերատիվ աշխատանքների արդյունքում կենդանին հայտնաբերվել, առգրավվել և տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։
 
«Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ում հետազոտությունն ու կարանտինը բարեհաջող անցնելուց հետո կարմիրգրքյան խայտաքիսը բաց կթողնվի վայրի բնություն:
 
Հարուցվել է վարչական վարույթ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
 
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ղեկավարությանը՝ պատրաստակամության և աջակցության համար։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 305 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար